Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։ 2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի 2024 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։ 3.Զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի չափով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ին։ |