Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 68
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2021 թվականի N 68

ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 43 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով.

1.    Հավանություն տալ 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հետևյալ հայտերին.

1)   Հրազդան համայնքի խաղահրապարակների կառուցում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 62857100 (վաթսուներկու միլիոն ութ հարյուր հիսունյոթ հազար հարյուր) դրամ,

2)   Հրազդան համայնքի վարչական տարածքում կանգառների կառուցում, տարածքի բարեկարգում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 55000000 (հիսունհինգ միլիոն) դրամ,

3)   Հրազդան համայնքի Թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի վերակառուցման և հիմնանորոգման և թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 170000000 (հարյուր յոթանասուն միլիոն) դրամ,

4)   Բազմաֆունկցիոնալ մեքենայի ձեռքբերում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 70000000 (յոթանասուն միլիոն) դրամ,

5)   Հրազդան համայնքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքների իրականացում և թաղամասերն իրար միացնող հատվածի աստիճանավանդակի հիմնանորոգում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 269000000 (երկու հարյուր վաթսունինը միլիոն) դրամ,

6)   Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրականացում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236000000 (երկու հարյուր երեսունվեց միլիոն) դրամ,

7)   Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների լուսավորության ցանցի արդիականացում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 99102000 (իննսունինը միլիոն հարյուր երկու հազար) դրամ,

8)   Հրազդանհամայնքիերաժշտականդպրոցիևմշակույթիտանտանիքիվերակառուցմանաշխատանքներիիրականացում. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 53000000 (հիսուներեք միլիոն) դրամ:

2.    Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 25-ի «Սուբվենցիայի հայտերին հավանություն տալու  մասին» N 43 որոշումը:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:     


Կողմ -8

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՆՎԵՐ

ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner