Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Վահան Սիմոնյանի 2023 թվականի մայիսի 29-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոց 7 շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ Վահան Գեղամի Սիմոնյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Սպանդարյան փողոց 54/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21042023-07-0197, գաղտնաբառ՝ VZXWVEE9GKZM) 192.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28042023-07-0248, գաղտնաբառ՝ IWHCAXJL4MDR) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս.Սպանդարյան փողոց 54/3 հասցեում գտնվող 50.3քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը՝ 223 500 (երկու հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր) դրամ կադաստրային արժեքով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |