Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1)Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Պուրակային փողոց 3-րդ նրբանցք 23/2 հասցեում գտնվող 746.1քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0532-0001), 2)Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Պուրակային փողոց 3-րդ նրբանցք 23/1 հասցեում գտնվող 76.7քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0532-0032): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |