Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1)Հրազդան քաղաքի Գործարանային փողոց 7/3 հասցեում գտնվող 34.4քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0173-0009), 2)Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամաս 21/1 հասցեում գտնվող 07-001-0234-0022 ծածկագրով, 3)Հրազդան քաղաքի Հարավային թաղամաս Ս.Շահումյան փողոց 69/1 հասցեում գտնվող 18.5քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0025-0025): 4)Հրազդան քաղաքի Երևան-Սևան մայրուղի 44-45կմ 6/3 հասցեում գտնվող 140.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0276-0001): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |