Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 208 որոշման 1-ին կետը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի, 49 բնակարանի բնակիչ Տաթևիկ Մամիկոնի Գրիգորյանի 2025 թվականի ապրիլի 03-ի դիմումը՝ 1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի շենքում գտնվող 30 (երեսուն) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը 1 (մեկ) տարի ժամկետով (շաբաթական 2 օր), ամսական 12 000 (տասներկու հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Տաթևիկ Գրիգորյանին՝ կերպարվեստի դասընթացներ անցկացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |