Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով. 1.Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N170 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |