Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 44-րդ կետի «ը» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 23-ի «ԱԳՐՈՀԱՆԴ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Մ. Դավթյանի դիմումը և «ԱԳՐՈՀԱՆԴ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի հունիսի 24-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹ-29/652 թույլտվությունը. 1.Ոչ մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Լանջաղբյուր տեղամաս 1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը՝ 2.53257 հա մակերեսով, 210 000 (երկու հարյուր տասը հազար) դրամ տարեկան վարձավճարով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ բազալտի արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |