Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 07/04/2025 10:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

   Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականներըը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:  

  Օրեր առաջ հանդիսավոր կերպով բացվեց նաև Հրազդանի թիվ 8 մանկապարտեզը: Ներկա էին շատ հյուրեր, այդ թվում Ֆրանսիայի Հանրապետության Մեզյիո քաղաքից ժամանած պատվիրակությունը: Բացումը համեմված էր երգ ու պարով, ի պատիվ հյուրերի հնչեց նաև Ֆրանսիայի Հանրապետության հիմնը,  երգ ու արտասանություն ֆրանսերենով, ինչն էլ հյուրերի կողմից ընդունվեց մեծ խանդավառությամբ: Իսկ հիմնովին վերանորոգված մանկապարտեզն  իր դռները բացեց անհամբեր սպասող իր սաների առջև: Պարտեզը շատ գունեղ էր ու հյուրընկալ: Մաքրությամբ ու լույսով ողողված խմբասենյակները, կահավորված գույնզգույն կահույքով, որը նվիրաբերել  էր FCN ընկերությունը , լրացնում ու պատկերն ավելի ամբողջական էր դարձնում: Մթնոլորտը ողողված էր սիրով, համերաշխությամբ ու դայակ-դաստիարակների պատրաստակամությամբ ավելի հայեցի կրթելու ու դաստիարակելու մեր փոքրիկներին, որտեղ նրանք պիտի սկսեն ճանաչել թվաբանություն, երգ ու արտասանություն:

Դե իսկ պատվիրակությունն այնուհետև շարունակեց շրջայցը քաղաքում, ծանոթանալու քաղաքի տեսարժան վայրերին , ինչպես նաև այցելելու թանգարաններ, պատկերասրահ,  քանի որ պատվիրակության այցը կրում էր ճանաչողական բնույթ:

Քննարկվեց նաև սեփական եկամուտների արդյունքների մասին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner