Բովանդակություն * | Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ: Այս տարի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներդրել է «Համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման և իրականացման վերաբերյալ» գործընթաց, Հրազդան համայնքն իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու այս գործընդացին, որն արդեն մեկնարկել է: Համապատասխանաբար ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Որպեսզի քաղաքացիները նույնպես իրենց մասնակցությունը բերեն տեղական ինքնակառավարմանը ներդրում ունենալով համայնքում ոլորտային զարգացմանն ու առաջընթացին, սոցիալական հարթակում հայտարարություն է տարածվել ծրագրային առաջարկ ներկայացնելու մասին: Ստացված բոլոր առաջարկները հանձնաժողովի նիստում դրվեցին քվեարկության, ընտրվեց երկու ծրագրային առաջարկ: Նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Համայնքի ղեկավարին զեկուցվեցին կատարված հանձնարարականների մասին:
Զեկուցվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի ու արդյունքների մասին:
|