Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 10 նիստի օրակարգը. 1) Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 09-Ի N 214 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 2) Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 09 -ի N 238 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 3) Տեղական վճարների արտոնություն կիրառելու մասին 4) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին 5) «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության 0.02748հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին 6) «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության 0.015հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին 7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 252-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |