Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
44-օրյա պատերազմի չորորդ տարելիցի օրը համայնքի ղեկավարը աշխատակիցների հետ միասին այցելել է Մաքրավան թաղամասում գտնվող համաքաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշակոթողին:
Հրազդան քաղաքի թիվ 7 մանկապարտեզի հին ու ճաքճքած խորհրդային պատուհաններն ու դռները մաշված էին ու այլևս ոչ պիտանի, չէին ապահովում հարմարավետության ու անվտանգության անհրաժեշտ մակարդակը: Նման պայմաններում դժվար էր ապահովել կայուն ջերմաստիճանի պահպանումը շենքի ներսում: Խորհրդային ժամանակներից մնացած դռներն ու պատուհաններն այլևս անցյալում են, դրանք փոխարինվել են ժամանակակից եվրոպատուհաններով ու դռներով:
Դեպի Արտակ Ռաֆայելյանի անվան մարզադպրոց և ուսումնական հաստատություն տանող ճանապարհը ներառվել է Հրազդանում իրականացվող մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներում և հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով: Ճանապարհի երկու կողմերում տեղադրվել են բազալտե եզրաքարեր, կառուցվել են մայթեր, ապա ասֆալտապատվել, ինչն էլ զգալիորեն կբարելավի քաղաքացիների անցուդարձը փողոցի ողջ երկայնքով:
Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: |