|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2025 թվականի N 90 |
«ՀՐԱԶԴԱՆԻ ՎԱՀԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 208 որոշման 1-ին կետը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 240 շենքի, 33 բնակարանի բնակիչ Գոռ Ամրահի Ավագյանի 2025 թվականի ապրիլի 21-ի դիմումը. 1. «Հրազդանի Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի շենքում գտնվող 50 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը 1 տարի ժամկետով (շաբաթական 3 օր) ամսական 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Գոռ Ավագյանին՝ ավանդական կարատեի պարապմունքներ անցկացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -13 ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|