Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ֆլորա Մովսիսյանի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 4-րդ թաղամասի թիվ 36 տան բնակիչ Ֆլորա Մովսիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1317513, տրված՝ 2004 թվականի ապրիլի 30-ին) Կոտայքի մարզ, Սոլակ գյուղում գտնվող գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 4-րդ թաղամաս, 36:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: