Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 5-րդ և 14-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի 54 տան բնակիչ Շահեն Նահապետյանի 2022 թվականի մայիսի 31-ի N Կ-919 դիմումը. 1. Հրազդանի համայնքապետարանի 900125001504 հաշվեհամարին որպես համայնքի տարածքում շինարարության ավարտը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար վճարված 91700 /իննսունմեկ հազար յոթ հարյուր / դրամ գումարը հետ վերադարձնել Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի 54 տան բնակիչ Շահեն Նահապետյանին՝ անդորրագրերում հասցեն սխալ նշելու պատճառով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |