Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 111
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի  N 104-Ն որոշումը, Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի վարչական ղեկավար Մարզպետ Նիկողոսյանի 2022 թվականի մայիսի 25-ի Դ-193 զեկուցագիրը, Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Գրիգորյանի 2022 թվականի մայիսի 25-ի Զ-124 զեկուցագիրը, Հրազդան համայնքի Սոլակ բնակավայրի ղեկավար Ռազմիկ Պետրոսյանի 2022 թվականի մայիսի 25-ի Զ-125  զեկուցագիրը.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում հանրակրթական ուսուցում 9.2.1.51 ծրագրի «Կրթական,մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածովնախատեսվածծախսերից 105 000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի դպրոցի 2021-2022թթ. շրջանավարտներին ՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում հանրակրթական ուսուցում 9.2.1.51 ծրագրի «Կրթական,մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսված ծախսերից 100 000 /մեկ հարյուր հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի դպրոցի 2021-2022թթ. շրջանավարտներին ՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելումասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում հանրակրթական ուսուցում 9.2.1.51 ծրագրի «Կրթական,մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածովնախատեսվածծախսերից 100 000 /մեկ հարյուր հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Սոլակ բնակավայրի դպրոցի 2021-2022թթ. շրջանավարտներին ՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԶԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.39 Կբ)
(15.07 Կբ)
(14.40 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner