Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 208 որոշումը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 125 շենքի, 10 բնակարանի բնակիչ Ավետիս Ղասաբյանի 2025 թվականի մարտի 26-ի դիմումը.
1. «Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքում գտնվող 70 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը 3 ամիս ժամկետով, շաբաթական 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ (մինչև 3 ժամ տևողությամբ պարապմունքներով), ամսական 42000 (քառասուներկու հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Ավետիս Ղասաբյանին՝ հայկական պարի դասընթացներ անցկացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: