Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Մասիս Կարապետյանի լիազորված անձ Պետրոս Բելույանի 2025 թվականի մարտի 31-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 31 տան բնակիչ Մասիս Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2188031, տրված՝ 2006 թվականի հունիսի 30-ին) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամաս, 31/2։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: