Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
Վաղր հունվարի 28-ին նշվում է Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը: Այս առիթով Սահմանադրության հրապարակում տեղի կունենա տոնական միջոցառում : Գեղեցիկ ու հայրենասիրական կատարումներով հանդես կգան հայտնի ու սիրված երգիչներ: Միջոցառմանը ներկա կլինի համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ու ողջ աշխատակազմը:
Այս տարի փետրվարի 1-7-ը Ջերմուկում կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որին կմասնակցի աշխարհի 19 պետություն , 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերը:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 1-ին, ժամը 18-ին, որին ներկա կլինի համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը Հրազդանի պատվիրակության հետ միասին:
Քննարկվեց նաև սեփական եկամուտների արդյունքների մասին: |