Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ. 1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից 7.65376հա մակերեսով (ծածկագիր՝07-033-0212-0010), 13.2935հա մակերեսով (ծածկագիր՝07-033-0217-0080) և 13.75152հա մակերեսով (ծածկագիր՝07-033-0211-0082) հողամասերը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<ԱՐՄԵՆԻԱ ԹՐԻ ՓՐՈՋԵՔԹ>> բարեգործական հիմնադրամին 15 տարի ժամկետով՝ անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով: 2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխել գյուղատնտեսականից անտառային հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ արոտավայրերից անտառների: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |