Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արսեն Հայրապետյանի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 25 շենքի թիվ 35 բնակարանի բնակիչ Արսեն Մերուժանի Հայրապետյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N05092023-07-0039 գաղտնաբառ՝ SAGKK9WMAQJB) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 161 հասցեում գտնվող 41.2քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N19062023-07-0175, գաղտնաբառ՝ VZPJZRFT9VH8) Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 161/2 հասցեում գտնվող 6.6քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ 29 400 (քսանինը հազար չորս հարյուր) դրամ կադաստրային արժեքով՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |