Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Մանվել Հայրապետյանի լիազորված անձ Թամար Հայրապետյանի 2025 թվականի օգոստոսի 6-ի դիմումը.
1. Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մանվել Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2188031, տրված՝ 2006 թվականի հունիսի 30-ին) Վանատուր թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր Նոր թաղամասի Զառիթափի փողոց, 1-ին նրբանցք, 4/1։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: