Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 225 շենքի 14 բնակարանի բնակիչ Արթուր Երիցյանի 2022 թվականի ապրիլ 29-ի N Կ-726 և Հրազդան համայնքի Մաքրավան թաղամասի 23 տան բնակիչ Դավիթ Ալավերդյանի 2022 թվականի մայիսի 23-ի N Կ-879 դիմումները. 1. Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 5916 /հինգ հազար ինը հարյուր տասնվեց/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 225 շենքի 14 բնակարանի բնակիչ Արթուր Երիցյանին, 16949/տասնվեց հազար ինը հարյուր քառասունինը/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Մաքրավան թաղամասի 23 տան բնակիչ Դավիթ Ալավերդյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |