|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 նոյեմբերի 2024 թվականի N 185 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջներով. 1.Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ այգեգործական զանգվածի 1-ին փողոց 42/1 հասցեում գտնվող 6000.0քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը` 10 000 000 (տասը միլիոն) դրամ մեկնարկային գնով (կադաստրային ծածկագիր` 07-001-0099-0161): 2.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով: 3.Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 4.Սույն որոշման գործողության ժամկետը սահմանել 6(վեց) ամիս: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -13 ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|