|    Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականները, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:  Սուբվենցիայի ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ կանխատեսվող ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման ենթակա ծրագրերի վերաբերյալ. 1.Միկրոշրջան թաղամասի Պուրակային , թիվ 5-րդ, 8-րդ, 13-րդ, 14-րդ փողոցներ և 5-րդ փողոց 2-րդ նրբանցք հիմնանորոգման աշխատանքների իրականացում: 2.Լեռնանիստ բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացում: 3.Հարավային թաղամասի Մ. Ավետիսյան, Տ. Պետիկյան, Ա. Խաչատրյան,Պ. Դուրյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների իրականացում: 4. Կենտրոն և Հարավային թաղամասերի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ: 5.Կենտրոն թաղամասի ներթաղամասային փողոցների հիմնանորոգման աշխատանքների իրականացում: 6.Միկրոշրջան թաղամասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքների իրականացում: |