Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի N 39 որոշման 1-ին կետը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 227 շենքի, 32 բնակարանի բնակիչ Շուշանիկ Ռաֆայելի Եղիազարյանի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի դիմումը .
1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի շենքում գտնվող 50 (հիսուն) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը 6 (վեց) ամիս ժամկետով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Շուշանիկ Եղիազարյանին` պարի դասընթացներ անցկացնելու համար:
2. Ամսական վարձավճարը սահմանել 25 000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: