Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ, 7-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով <<Կամսար>> ՍՊԸ-ի տնօրեն Ջիվան Մկրտչյանի 2025 թվականի հունվարի 24-ի դիմումը.
1. <<Կամսար>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06122023-07-0146, գաղտնաբառ՝ REGWSYKWNGJ7) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Մաքրավան հյուսիս-արևմտյան թաղամաս 39 հասցեում գտնվող գույքի 1․05370 հա մակերեսով առանձնացվող մասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Մաքրավան հյուսիս-արևմտյան թաղամաս 39/1, իսկ 2․0 հա մակերեսով մասինը թողնել նույնը՝ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Մաքրավան հյուսիս-արևմտյան թաղամաս 39։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: