Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 169-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, << Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածով, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1910-Ն որոշման 1-ին կետի է) ենթակետով հաստատված 7-րդ հավելվածով՝

1. 2020 թվականին Հրազդան համայնքի վարչական տարածքում գործող համայնքային գերեզմանատներում վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեքը սահմանել 5000 հայկական դրամ մեկ քառակուսի մետրի համար:
2. 2020 թվականին Հրազդան համայնքի վարչական տարածքում գործող համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպման ընթացքում գերեզմանոցների տեղհատկացման և չափագրությունների ծառայության վճարը սահմանել 3000 հայկական դրամ :
3.Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների և վերջիններիս ընտանիքի անդամների հուղարկավորությունների դեպքում սույն որոշմամբ սահմանված վճարները գանձման ենթակա չեն:
4. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդան համայնքի վարչական տարածքում գործող համայնքային գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման ծառայությունների դիմաց գանձվող վճարի դրույքաչափ եվ վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեք սահմանելու մասին» N 173-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.57 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner