Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Վարդան Գրիգորյանի 2022 թվականի մարտի 22-ի դիմումը. 1.Երևան քաղաքի Քանաքեռ 1 փողոց թիվ 2 տան բնակիչ Վարդան Թորգոմի Գրիգորյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N24062021-07-0041, գաղտնաբառ՝ MQYXDRBG8V5E) Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամաս 111 հասցեում գտնվող 720.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N23062022-07-0095, գաղտնաբառ՝ 8TATKVASLK4D) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Մարշալ Բաղրամյան փողոց 2-րդ նրբանցք 13/1 հասցեում գտնվող 316.4քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը՝ 1 405 500 (մեկ միլիոն չորս հարյուր հինգ հազար հինգ հարյուր) դրամ կադաստրային արժեքով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |