Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնով, հիմք ընդունելով 2024 թվականի մայիսի 7-ին «ՀՈՎԱՐՍ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023N6DV3F ծածկագիրը և Մուշեղ Մանասյանի 2024 թվականի մայիսի 10-ի դիմումը.
1.Մուշեղ Մանասերի Մանասյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական 2549751, տրված՝ 2008 թվականի հունիսի 24-ին) Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 457ա հասցեում գտնվող բնակելի տան հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս, 457/1 հասցեով:
2.Օրինական ճանաչել Մուշեղ Մանասերի Մանասյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 457/1 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (սեփականության իրավունքի վկայական 2549751, տրված՝ 2008 թվականի հունիսի 24-ին) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 52.52քմ արտաքին մակերեսով անասնաշենքը` օրինականացման վճարը սահմանել 88 000 (ութսունութ հազար) դրամ, 32.01քմ արտաքին մակերեսով ծածկարանը` օրինականացման վճարը սահմանել 54 000 (հիսունչորս հազար) դրամ, 26.3քմ արտաքին մակերեսով պարիսպը` օրինականացման վճարը սահմանել 44 000 (քառասունչորս հազար) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի թիվ 900125001504 գանձապետական հաշվին:
3.Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: