Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի օգոստոսի 19-ի զեկուցագիրը՝ Խաչատուր Վաչագանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդան համայնքի, Հրազդան քաղաքում հաշվառված՝ BMW 325 I մակնիշի, 34VP983 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2014-2025 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 758 999 (յոթ հարյուր հիսունութ հազար ինը հարյուր իննսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 568 550 (հինգ հարյուր վաթսունութ հազար հինգ հարյուր հիսուն) դրամ ապառք, 190 449 (մեկ հարյուր իննսուն հազար չորս հարյուր քառասունինը) դրամ տույժ,
1. Խաչատուր Վաչագանի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 15։30-ին։
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Խաչատուր Վաչագանի Հովհաննիսյանին։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Հայրապետյանի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։