Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ 1-ին մասի 42-րդ կետով, 79-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Էներգացանցշին» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Միքայելյանի 2025 թվականի մայիսի 30-ի N 01/05 գրությունը․ 1.Ընդունել Հրազդանի համայնքապետարանին «Էներգացանցշին» ԲԲԸ-ի կողմից նվիրաբերվող Կամացո WB93R-5 էքսկավատորը։ 2.Օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր և պայմանագրից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման: 3․ Փոխհատուցել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերման արդյունքում «Էներգացանցշին» ԲԲԸ-ի մոտ առաջացած ավելացված արժեքի հարկը։ 4.Սահմանել, որ պայմանգրի կնքման և իրավունքների նկատմամբ պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի միջոցների հաշվին: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |