|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 ապրիլի 2025 թվականի N 71 |
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՎԱՀԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 208 որոշման 1-ին կետը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի, 49 բնակարանի բնակիչ Տաթևիկ Մամիկոնի Գրիգորյանի 2025 թվականի ապրիլի 03-ի դիմումը՝ 1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի շենքում գտնվող 30 (երեսուն) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը 1 (մեկ) տարի ժամկետով (շաբաթական 2 օր), ամսական 12 000 (տասներկու հազար) ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Տաթևիկ Գրիգորյանին՝ կերպարվեստի դասընթացներ անցկացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -12 ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|