Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով. 1. Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 25-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի և գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 37 որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետում «334 000 (երեք հարյուր երեսունչորս հազար)» բառերը փոխարինել «600 000 (վեց հարյուր հազար)» բառերով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |