Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով.
1.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 210.5քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0655-0001) հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Ս․Սպանդարյան փողոց, 23:
2.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս․Սպանդարյան փողոց, 23 հասցեում գտնվող 210.5քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել հասարակական կառուցապատման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: