Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Անդրանիկ Ալեքսանի Սահակյանի 2024 թվականի սեպտեմբերի 12-ի դիմումը, <<Կոտայքի մարզ>> նոտարական տարածքի նոտարի կողմից 2023 թվականի մարտի 22-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցված սեղանամատյան թիվ 1078, 1079, ժառանգական գործ թիվ 76, 1990 թվականի հունիսի 21-ի տեխնիկական անձնագիրը, համապատասխան որակավորում ունեցող կազմակերպության կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 20234ZBZLD ծածկագիրը.
1.Օրինական ճանաչել Անդրանիկ Ալեքսանի Սահակյանին պատկանող Հրազդան քաղաքի Նար-Դոսի փողոց 5 հասցեում գտնվող 400.0քմ 07-001-0025-0016 ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված 8.46քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբները, ինքնակամ բացված դուռը, ինքնակամ բացված պատուհանները:
2.Հողամասի սահմանները որոշվում են ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3.Ինքնակամ կառուցված բաց պատշգամբները, ինքնակամ բացված դուռը, ինքնակամ բացված պատուհանները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, օրինականացման համար նախատեսված վճարները չեն գանձվում:
4.Ինքնակամ կառուցված բաց պատշգամբների, ինքնակամ բացված դռան, ինքնակամ բացված պատուհանների պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: