Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն» Երեխաների աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Կամո Առաքելյանի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ս-2646 դիմումըˋ 1. 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիս ամիսը «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածով նախատեսված ծախսերից ամսական 60000 /վաթսուն հազար/ դրամ հատկացնել Երեխաների աջակցության հիմնադրամի «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոնին» ջեռուցման ծախսերի փոխհատուցման համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |