|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2025 թվականի N 388 |
ՖԱՀՐԱԴ ԲԱԽՇԻԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի N24 որոշման հավելվածը և 2025 թվականի մարտի 25-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N14 արձանագրությունը․ 1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի Տիգրան Մեծի փողոց 17 հասցեում գտնվող 07-001-0441-0075 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.03431հա մակերեսով հողամասը 2 875 000 (երկու միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Տիգրան Մեծի փողոց 4 նրբանցք թիվ 11 տան բնակիչ Ֆահրադ Բախշիկի Գրիգորյանին` բնակելի տուն կառուցելու նպատակով: 2.Աճուրդով ձեռք բերված 0.03431հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Պարտավորեցնել Ֆահրադ Բախշիկի Գրիգորյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|