Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Նվեր Սիմոնյանի 2024 թվականի հունվարի 11-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Տիգրան Լևոնյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023NQTDPA), Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի հուլիսի 29-ի թիվ 49 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Միկրոշրջան թաղամասում գտնվող 07-001-0514-0001-ից ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոց, 155/3:
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 226 շենքի թիվ 17 բնակարանի բնակիչ Նվեր Սիմոնյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոց 155/3 հասցեում գտնվող 26․84քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 26․84քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: