|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 օգոստոսի 2021 թվականի N 151 |
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ բաժնի 30 կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով. 1․ Թույլատրել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտա թիվ 87 հասցեում գտնվող Մհեր Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 10042017-07-0056, գաղտնաբառ՝ IDESYGL6P6MT) 250․0քմ մակերեսով բնակավայրերի հողամասը փոխանակել Միկրոշրջան թաղամասի Զ. Անդրանիկի պողոտա 72/1 հասցեում գտնվող 180․0քմ մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0517-0056) և Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոց 10/4 հասցեում գտնվող 70․0քմ մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0513-0132) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ՝ Վանատուր թաղամասի թիվ 2 բնակելի շենքի հարակից տարածքում խաղահրապարակ կառուցելու նպատակով: 2․Սահմանել, որ փոխանակումից առաջացող պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին։ |
Կողմ -10 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՆՎԵՐ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|