Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 14-ին «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Հարություն Բելլույանի կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023EJ9SD6 ծածկագիրը և Աշոտ Հովհաննիսյանի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի դիմումը.
1.Օրինական ճանաչել Երևան քաղաքի Լեռ Կամսարի 30/2 շենքի թիվ 65 բնակարանի բնակիչներ Աշոտ Ռոմանի Հովհաննիսյանի և Շուշան Էդվարդի Հարությունյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Մաքրավան Հյուսիս-արևմտյան թաղամաս թիվ 33/8 հասցեում գտնվող ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25022014-07-0007, տրված՝ 2014 թվականի փետրվարի 25-ի) բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 59.04քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ օրինականացման վճարը սահմանել 143 000 (մեկ հարյուր քառասուներեք հազար) դրամ, բնակելի տան ինքնակամ բացված երկու պատուհանները՝ օրինականացման վճարը սահմանել 2420 (երկու հազար չորս հարյուր քսան ) դրամ, ինքնակամ բացված դուռը՝ օրինականացման վճարը սահմանել 1210 (մեկ հազար երկու հարյուր տասը) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: