Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով . 1. Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N200 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 15-ից: |