Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով. 1. Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հրազդան համայնքի Սոլակ բնակավայրի 6-րդ թաղ./49 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N03122014-07-0049, տրված՝ 03 դեկտեմբերի 2014 թվականին) 477,14 քառակուսի մետր մակերեսով նախադպրոցական ուսումնական հաստատության շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հրազդան համայնքի Սոլակի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 25 (քսանհինգ) տարի ժամկետով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |