Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Մելանյա Պետրոսյանի լիազորված անձ Լիդա Ափյանի 2024 թվականի մարտի 15-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 31/15 հասցեում գտնվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մելանյա Կոլյայի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող խանութ-տաղավարի (սեփականության իրավունքի գրանցման վկայական 012879, տրված` 1998 թվականի մարտի 23-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 38.0քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը՝ 260 000 (երկու հարյուր վաթսուն հազար) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |