Բովանդակություն * | Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Հրազդան քաղաքի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում լուծում են ստացել շուրջ 40 տարվա վաղեմությամբ խնդիրներ, անցկացվել է լոկալ ջեռուցման համակարգ, փոխարինվել են խորհրդային պատուհանները: Աշակերտներն ու դասատուները ստիպված են եղել սովորել ու սովորեցնել տաք վերարկուներով, իսկ էլեկտրական տաքացուցիչները բավարար ջերմություն չէին ապահովում դասապրոցեսներն առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնելու համար: Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի հանձնարարությամբ դպրոցում իրականացվել են երկար սպասված աշխատանքները: Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում Հրազդան համայնքը մասնակցել է դահուկ և շախմատ մարզաձևերից ։ Հրազդանը լինելով Կոտայքի մարզի պատվիրակության կազմում ողջ պատվիրակությամբ ճանաչվել է համահայկական ձմեռային երկրորդ խաղերի լավագույն պատվիրակություն, ինչի առթիվ համաշխարհային սպորտի կազմկոմիտեի կողմից պատրաստված հավաստագրերը հանդիսավոր կերպով մարզիկներին ու պատվիրակությանն է հանձնել համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը: Գլխավոր կոյուղատար համակարգի Ջրառատ թաղամասով անցնող հատվածում առաջացած վթարն այլևս վերացված է: |