Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնով, հիմք ընդունելով 2022 թվականի օգոստոսի 26-ին <<Հաբշին նախագիծ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2022WDNM7D ծածկագիրը և Գագիկ Պապեյանի 2025 թվականի հունվարի 27-ի դիմումը.
1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 69 շենքի թիվ 32 բնակարանի բնակիչ Գագիկ Մամիկոնի Պապեյանի կողմից Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Տիգրան Մեծի փողոց 25 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող (սեփականության իրավունքի վկայական 2550548, տրված՝ 2008 թվականի ապրիլի 14-ին) բնակավայրերի հասարակակն կառուցապատման հողամասում առևտրի տաղավարի ինքնակամ կառուցված 35․0քմ արտաքին մակերեսով երկրորդ հարկը՝ բնակելի տունը, օրինականացման վճարը սահմանել 81 100 (ութսունմեկ հազար մեկ հարյուր) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504 գանձապետական հաշվին:
2. Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: