Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի օգոստոսի 19-ի զեկուցագիրը՝ Սիրանուշ Վոլոդյայի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդան համայնքի, Հրազդան քաղաքում հաշվառված՝ MERCEDES-BENZ ML 320 մակնիշի, 99US808 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2015-2025 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 846 954 (ութ հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 632 824 (վեց հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր քսանչորս) դրամ ապառք, 214 130 (երկու հարյուր տասնչորս հազար մեկ հարյուր երեսուն) դրամ տույժ,
1. Սիրանուշ Վոլոդյայի Հարությունյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 15։20-ին։
3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սիրանուշ Վոլոդյայի Հարությունյանին։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Հայրապետյանի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։