Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 213 որոշումը
1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Միկրոշրջան թաղամասի 72 շենքի 56.05 քառակուսի մետր մակերեսով N 38 բնակարանն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 24062024-07-0143, տրված` 24 հունիսի 2024 թվականին) անհատույց օտարել գույքը տիրապետող Ծաղիկ Բաբայի Իսունցին (ծնված` 26 հունիսի 1946 թվականին, անձնագիր՝ N AS0426089, տրված` 13 նոյեմբերի 2018 թվականին,049-ի կողմից):
2. Սահմանել, որ սեփականության իրավունքի գրանցման պահից 10 տարվա ընթացքում գույքն օտարելու դեպքում անհրաժեշտ է Հրազդանի համայնքապետարանի համաձայնությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: