Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածներով» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով. 1. «ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի Պերճ Բադալյանի անվան մշակույթի տուն» / գրանցման համարը և ամսաթիվը` 85.210.01994, 24.01.2011թ./ և «ՀՀ Լեռնանիստի մշակույթի տուն» / գրանցման համարը և ամսաթիվը 85.215.1209719, 21.12.2021թ. /համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել` «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը / գրանցման համարը և ամսաթիվը 85.215.1122577, 03.04.2020թ. /: 2. Առաջարկել համայնքի ղեկավարին երկամսյա ժամկետում ավագանու հաստատմանը ներկայացնել «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, հաստիքացուցակը և ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կազմակերպումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |