Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն և 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N1597 որոշումներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143 -րդ հոդվածի
9-րդ մասով, հաշվի առնելով, որ կադաստրային քարտեզում 0.01554հա մակերեսով հողամասը ընդգրկված է բնակավայրերի նպատակային նշանակության սահմաններում և հիմք ընդունելով Վարուժան Զոհրաբյանի 2021 թվականի փետրվարի 05-ի դիմումը.
1. Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի թիվ 94 տան բնակիչ Վարուժան Զոհրաբյանին սեփականություն իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝
N 03022021-07-0007, գաղտնաբառ՝ 11TAGXJTY5LW) Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 30/21 հասցեում գտնվող 0.01554հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասինպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա գտնվող շինության գործառական նշանակությունը փոփոխել առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքի:
3. Սույն որոշման ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: